Logo

Մարկ Անդրե Տեր Շտեգենը վնասվածք է ստացել

22:00 / 17.11.2023Ֆուտբոլ
Մարկ Անդրե Տեր Շտեգեն

«Բարսելոնայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը վնասվածք է ստացել։ 

Գերմանացին բունդեսթիմի ճամբարում մեջքի սուր ցավեր է ունեցել։ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հաստատել է տեղեկությունը․

«Մարկ Անդրե Տեր Շտեգենը բաց կթողնի երկու հանդիպումներն էլ։ Նա մեջքի սուր ցավեր է ունեցել։ Վաղը նա կվերադառնա Բարսելոնա։

Հույս ունեմ, որ վնասվածքը լուրջ չէ, ու Տեր Շտեգենը շուտով նորից դաշտ դուրս կգա իր թիմակիցների հետ»,-Նագելսմանի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

Գերմանիայի հավակաքանը տնային ԵՎՐՈ-ի նախապատրաստական շրջանում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու։ Նոյեմբերի 18-ին նրանք կմրցեն Թուրքիայի, իսկ 21-ին՝ Ավստրիայի հավաքականների դեմ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա