Logo

Մարիուս Նուբիսին արդյունավետության տարիքային 3 ռեկորդ սահմանեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:13 / 01.12.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Արարատի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկած Մարիուս Նուբիսին դուբլի հեղինակ դառնալով ոչ միայն հաղթանակ պարգևեց «Փյունիկին», այլև միանգամից արդյունավետության տարիքային 3 ռեկորդ սահմանեց: Դրանցից երկուսը վերաբերում է «Փյունիկին»:

Կամերունցի ֆուտբոլիստն ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց ծննդյան 29-ամյակի առթիվ, որը նշել էր խաղից երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին: Ընթացիկ առաջնությունում Նուբիսին գոլերի թիվը հասցրեց 6-ի և գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Գեղամ Հովհաննիսյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս «Փյունիկում» խաղացած ֆուտբոլիստներից 29 տարեկանում բոլորից շատ գոլ էր խփել՝ 1996թ. 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

29-ամյա Նուբիսիի արդյունքը լավագույնն է նաև «Փյունիկի» լեգեոնականների մեջ: Նախկին ռեկորդակիրը Լուկաս Վիլյելան էր, որն այդ տարիքում 2023թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում 4 գոլ էր խփել:

Նուբիսիի արդյունավետության տարիքային 3-րդ ռեկորդը վերաբերում է ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականներին: 2025թ. օրացուցային տարում Նուբիսին առաջնության հանդիպումներում ընդհանուր առմամբ 16 գոլ է խփել: Գոլերից 10-ը նրա հաշվին գրանցվել էր նախորդ առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիայի» կազմում:

«Փյունիկի» հարձակվողը գերազանցեց Յուսուֆ Օտուբանջոյի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս 29 տարեկանում ՀՀ առաջնություններում լեգեոնականներից բոլորից արդյունավետ է գործել՝ 2021թ. օրացուցային տարում «Արարատ-Արմենիայի» կազմում դառնալով 15 գոլի հեղինակ:

«Փյունիկի» ֆուտբոլիստների արդյունավետության տարիքային 25 ռեկորդներից 12-ը սահմանվել են 1990-ականներին անցկացված առաջնություններում և մինչև օրս գերազանցված չեն: Տարիքային ռեկորդների քանակով առջևում Հայաստանի առաջնություններում «Փյունիկի» գլխավոր ռմբարկու Արսեն Ավետիսյանն է: Նա տարիքային 4 ռեկորդի հեղինակ է:

Ավետիսյանին է պատկանում մեկ մրցաշրջանի արդյունավետության բացարձակ ռեկորդը: 1994թ. առաջնությունում նա 39 գոլի հեղինակ էր դարձել: Այդ արդյունքը լավագույնն էր նաև եվրոպական առաջնությունների ռմբարկուների մեջ: Եվ եթե «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի խաղարկությունը 1992-1996թթ. դադարեցված չլիներ, ապա այն կհանձնվեր հայ ֆուտբոլիստին:

Տարիքային 4 ռեկորդի հեղինակ էր նաև Գեղամ Հովհաննիսյանը, որի ցուցանիշներից մեկը գերազանցեց Մարիուս Նուբիսին: Ռեկորդակիրների ցանկում իր արժանի տեղն ունի նաև հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Խորեն Հովհաննիսյանը, որը 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնությունում խաղացող-մարզչի կարգավիճակով 37 տարեկանում 17 գոլ էր խփել: Հաջորդ մրցաշրջանում նրա խփած 5 գոլը ևս ռեկորդային ցուցանիշ է 38 տարեկանների համար:

FastNews-ը ներկայացնում է «Փյունիկի» ֆուտբոլիստների արդյունավետության տարիքային ռեկորդները:

Տարիք

Ֆուտբոլիստներ

Գոլ

Թվական

15

Էդգար Մանուչարյան

2

2002

16

Էդգար Մանուչարյան

12

2003

17

Էդգար Մանուչարյան

21

2004

18

Հենրիխ Մխիթարյան

12

2007

19

Արսեն Ավետիսյան

22

1992

20

Հայկ Մարգարյան

17

1992

21

Արսեն Ավետիսյան

39

1994

22

Արման Քարամյան

21

2001

23

Արման Քարամյան

36

2002

24

Արսեն Ավետիսյան

14

1997

25

Սեսար Ռոմերո

17

2014

26

Գեղամ Հովհաննիսյան

26

1993

27

Գեղամ Հովհաննիսյան

22

1994

28

Գեղամ Հովհաննիսյան

Վարդան Մինասյան

12

12

1995

2002

29

Մարիուս Նուբիսի

6

2025

30

Արմեն Սանամյան

10

1996

31

Պողոս Գալստյան

26

1992

32

Յուսուֆ Օտուբանջո

22

2024

33

Արսեն Ավետիսյան

15

2006

34

Ուգո Ֆիրմինու

10

2022

35

Սերժ Դեբլե

6

2024

36

Սերժ Դեբլե

4

2025

37

Խորեն Հովհաննիսյան

17

1992

38

Խորեն Հովհաննիսյան

5

1993

40

Սարգիս Հովսեփյան

3

2012

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ