Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է կենտրոնական կիսապաշտպան Մարիո-Ջեյսոն Կիկոնդայի տրանսֆերի մասին:
Անգոլական արմատներով ֆրանսիացին մինչև 2024 թվականի նոյեմբեր խաղում էր ալբանական «Բեսա» ակումբում: Կիկոնդան ֆրանսիական «Վան» ակումբի սան է: Նա խաղացել է նաև «Փարիզ», «Դյունկերկ», «Կոնկառնո» և բուլղարական «Բոտև» թիմերում:
Հայաստանի քառակի չեմպիոնի կազմում Կիկոնդան հանդես կգա «8» համարով: