Logo

Մարիո Գյոտցեն առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում

15:10 / 27.01.2024Ֆուտբոլ
null

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն առաջին գոլն է խփել Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։

31-ամյա գերմանացու գոլի շնորհիվ «Այնտրախտը» 19-րդ տուրի մեկնարկային խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Մայնցին» և 31 միավորով բարձրացել 6-րդ տեղ։

Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Գյոտցեն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի, դարձել մեկական գոլի ու ասիստի հեղինակ։ Եվս մեկ գոլ նա խփել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ