Logo

Մարիո Բալոտելին մտադիր է տեղափոխվել Բուլղարիա

15:50 / 26.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հնարավոր է կարիերան շարունակի Սոֆիայի ԲԿՄԱ-ում, հայտնում է topsport.bg-ն:

34-ամյա ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի և բանակցում է բուլղարական ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Բալոտելին նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս թուրքական «Ադանա Դեմիրսպորի» կազմում: Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էր Ա սերիայի նորեկ «Կոմոն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ