Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին չորս տարի անց վերադարձավ հայրենիք:
Իտալական Ա սերիան ներկայացնող «Ջենոան» հայտարարեց 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին: Ազատ գործակալի կարգավիճակում իտալական թիմ տեղափոխված Բալոտելիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ Բալոտելին հուլիսից էր ազատ գործակալի կարգավիճակում: Հարձակվողն Իտալիայում նախորդ անգամ խաղացել էր 2020/2021 մրցաշրջանում` պաշտպանելով «Մոնցայի» մարզական պատիվը:
Բալոտելին նախկինում խաղացել էր նաև «Ինտերում» և «Միլանում»:
🔴 𝑹𝒆𝒅&𝑩𝒍𝒖𝒆 𝑀𝑎𝑟𝑖𝑜 🔵 pic.twitter.com/sPfrFyQeLP
— Genoa CFC (@GenoaCFC) October 28, 2024