Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 7-րդ տուրում կենտրոնականը մրցաշարի առաջատարներ Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի մրցախաղն էր, որի ելքը կարևոր նշանակություն ուներ չեմպիոնի տիտղոսի համար մղվող անհաշտ պայքարում:
Հաջողությունն ուղեկցեց Մարիամ Մկրտչյանին, որը 5,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ Սուսաննա Գաբոյանը 4,5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական:
5 միավորով առաջատարին հետապնդում է Մարիա Գևորգյանը, որը հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին: Տուրը հաղթական էր նաև Նարինե Գասպարյանի և Աստղիկ Հակոբյանի համար, որոնք առավելության հասան համապատասխանաբար Մարիամ Ավետիսյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցվեց Ասյա Եդիգարյանի ու Նարե Առաքելյանի մրցախաղում: