Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները։
Հերթական խաղափուլից հետո Մարիամ Մկրտչյանն ունի 5 միավոր և աղջիկների պայքարում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Միլենա Գասպարյանն ունի 4 միավոր, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Պատանիների առաջնությունում Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբայնը վաստակել են 4,5, Արսեն Դավթյանը` 3,5 միավոր։
Այսօր` հունիսի 8-ին, մրցաշարում հանգստյան օր է։ 7-րդ տուրի մրցախաղերը կկայանան հունիսի 9-ին` Երևանի ժամանակով 13:30-ից սկսած։ Աշխարհի Մ20 պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունը կավարտվի հունիսի 13-ին։