Logo

Մարգարյանի հուշամրցաշար. Մեկնարկում միայն մեկ հաղթանակ գրանցվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:11 / 08.01.2023• Շախմատ
null

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի անդրանիկ տուրի 5 պարտիաներից միայն մեկն արդյունավետ ելք ունեցավ: Էրիկ Չաքրյանը 57-րդ քայլին սևերով պարտության մատնեց Մարիամ Մկրտչյանին:

Տուրի մյուս 4 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Էմին Օհանյանն ու իրանցի Ամինռեզա Փուր Աղա Բալան, ռուսաստանցիներ Սերգեյ Լոբանովն ու Կլեմենտի Սիչովը, իրանցի Բարդիա Դանեշվարն ու վրացի Զուրաբ Ստուրուան, Դավիթ Շահինյանն ու Արթուր Դավթյանը:

Հունվարի 9-ին կկայանա հուշամրցաշարի 2-րդ տուրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ