Logo

Մարեսկա. ««Չելսին» չի մասնակցում չեմպիոնական պայքարին»

12:54 / 30.11.2024Ֆուտբոլ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կարծում է, որ լոնդոնյան ակումբը չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարին։

«Մենք չենք մասնակցում չեմպիոնական պայքարին, և ես այդ մասին բազմիցս նշել եմ։ Ինձ դուր չի գալիս այդ ճնշումը։ «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» արդեն ապացուցել են, որ գերազանցում են մեզ։ Ամենակարևորն այն է, որ խաղից խաղ առաջընթաց ենք գրանցում։

«Սիթին» երեք անընդմեջ պարտություն է կրել ու շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը։ «Արսենալը» նույնպես բարձունքում է, «Լիվերպուլը» ֆանտաստիկ հաջողություններ է գրանցում։ Խնդիրը միավորների քանակը չէ, այլ այն, թե որքան ժամանակ է թիմը միասին հանդես գալիս։ Պետք է իրատես լինել։ Բոլորի համար ակնհայտ են մեր և առաջատար թիմերի միջև տարբերությունները։ Սա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու հաղթանակների համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։

«Չելսին» Պրեմիեր լիգայում 12 խաղից հետո հավաքել է 22 միավոր, չորրորդ տեղում է։ Առաջնության առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է, «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երրորդն է, իսկ «Արսենալը» 22 միավորով` 5-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա