«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մտահոգություն է հայտնել «Լիվերպուլի» լավ մեկնարկի վերաբերյալ, հայտնում է Independent-ը:
«Եթե «Լիվերպուլը» շարունակի այսպես, կարծում եմ՝ անհնար կլինի նրանց կանգնեցնելը: Ես խոսում եմ ոչ միայն մեր թիմի, այլև բոլորի մասին: Նրանք նախորդ մրցաշրջանից սկսել են այս հիանալի աշխատանքը և ձեռք բերած ֆուտբոլիստների միջոցով էլ ցույց են տալիս, թե ինչպիսի հավակնություններ ունեն»,- նշել է Մարեսկան:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում «Լիվերպուլը» հաղթել է բոլոր 5 խաղերը և 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Էնցո Մարեսկայի գլխավորած «Չելսին» 8 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:


