«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող Սթեն Վավրինկան բացատրել է, թե ինչու է 40 տարեկանում շարունակում կարիերան, գրում է Le Matin-ը:
«Եթե շարունակում եմ խաղալ, ուրեմն՝ զգում եմ, որ դեռևս ունակ եմ շատերին հաղթելուն։ Կողքից մարդիկ ասում են. «Նա 40 տարեկան է, աշխարհում 150-րդն է, իսկ ժամանակին «Մեծ սաղավարտ» էր հաղթում։ Ինչո՞ւ է նա շարունակում, ինչո՞ւ է խաղում Չելենջերներում...»
Բայց կիրքը տարիք չունի։ Եթե նախկինի պես զգում ես այդ հույզերը, պետք է դրանք նորից վերապրես»,- ասել է շվեյցարացին:


