«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը տեղափոխվում է իսպանական «Սևիլիա»՝ հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ Ռոմանոյի՝ իսպանական ակումբը կվարձակալի Մարսիալին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ֆրանսիացին այսօր կժամանի Իսպանիա:
The Guardian-ի տեղեկություններով՝ «Սևիլիան» վարձակալության համար կվճարի 5 միլիոն ֆունտ:
Հավելենք՝ 26-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: