Logo

Մարչինյակը՝ ԱԱ-2022-ի եզրափակիչում իր նշանակման մասին. «Ամեն ինչ անելու ենք, որ մրցավարների մասին ոչ մի խոսք չասվի»

11:31 / 16.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը խոսել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը սպասարկելու մասին:

«Ես հիանալի խաղ եմ ակնկալում: Արգենտինան և Ֆրանսիան հիանալի թիմեր են՝ լավագույն խաղացողներով, որոնք ամեն վայրկյան կարող են ինչ-որ անհավանական բան անել: Մենք սպասարկել ենք երկու թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, նրանք մեզ ճանաչում են։ Ամեն ինչ անելու ենք, որ մրցավարների մասին ոչ մի խոսք չասվի։

Մանկուց երազել եմ այս մասին։ Երբ ես ֆուտբոլ էի խաղում, մտածում էի, որ գուցե այնքան լավ խաղամ, որ հաղթեմ աշխարհի առաջնությունում։ Այսօր ես մրցավար եմ, և մրցավարի համար աշխարհի առաջնության եզրափակիչը սպասարկելը նման է գավաթ նվաճելուն»,- լեհ մրցավարի խոսքը մեջբերում է Prizeglad Sportowy-ն:

ԱԱ-2022-ում Շիմոն Մարչինյակը սպասարկել է Ֆրանսիա - Դանիա (2-1) խմբային փուլի խաղը և Արգենտինա - Ավստրալիա (2-1) 1/8 եզրափակիչի հանդիպումը:

Հիշեցնենք, որ Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ