Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ, թիմի նախկին պաշտպան Մարսելոն կավարտի մարզական կարիերան, հաղորդում է Marca-ն։
Բրազիլացին Կատարի և MLS-ի ակումբներից ստացել է տրանսֆերային առաջարկներ, որոնք չեն բավարարել նրան: Մարսելոն հակված է ավարտել կարիերան:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» գույները պաշտպանել էր 2007-2022 թվականներին:
Մարսելոն «Ռեալի» կազմում 25 գավաթ էր նվաճել: Բրազիլացու և «Ռեալի» միջև պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին:


