Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն որակազրկվել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում «Էլչեի» դեմ կայացած խաղում (2-1, լրացուցիչ ժամանակ) հեռացվելու համար։
Բրազիլացին 3 գավաթային խաղով որակազրկվել է. առաջինը՝ ուղիղ կարմիր քարտի համար, ևս երկուսը՝ հեռացվելուց հետո մրցավարի հասցեին ասված խոսքերի համար («Դու շատ վատն ես»)։
Այսպիսով՝ Մարսելոն բաց կթողնի «Ատլետիկի» դեմ 1/4 եզրափակիչում կայանալիք հանդիպումը և չի խաղա կիսաեզրափակիչի հանդիպումներում, եթե «Ռեալն» այդ փուլի ուղեգիր նվաճի։