«Ռեալը» որոշում է կայացրել չվերադարձնել Նիկո Պասին առաջիկա հունվարին, հայտնում է Marca-ն:
«Արքայական ակումբը» շուտով կապ կհաստատի «Կոմոյի» հետ ու կհայտնի, որ ցանկանում է վերադարձնել արգենտինացուն 2026թ. ամռանը: 21-ամյա ֆուտբոլիստը նույնպես չի ցանկանում մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել Մադրիդ և մտադիր է օգնել «Կոմոյին» մրցանակային տեղ զբաղեցնել Ա Սերիայում:
Նիկո Պասն Ա Սերիայի 12 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 4 ասիստ:


