Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Marca-ի վարկածով ճանաչվել է Իսպանիայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Անգլիացին կստանա Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակը։
Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում 21-ամյա Բելինգեմը մասնակցել է 28 խաղի, խփել 19 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում՝ օգնելով «Արքայական ակումբին» նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Ռմբարկուների ցուցակում նա գրավել էր երրորդ տեղը՝ զիջելով միայն Ալեքսանդր Սյորլոթին ու Արտյոմ Դովբիկին։