Իսպանական Marca-ն որոշ մանրամասներ է հաղորդել «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրեի ողբերգական վթարի մասին, որի արդյունքում երկուսն էլ մահացել են:
A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում ընթացքի ժամանակ վնասվել է Ժոտային պատկանող ավտոմեքենայի անիվը, ինչից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել ու սկսել այրվել: Փրկարարները չափազանց ուշ են հասել դեպքի վայր, ֆուտբոլիստի վարած Lamborghini մակնիշի մեքենայից գրեթե ոչինչ չի մնացել, և եղբայրներին փրկել չի հաջողվել:

Իսպանական մեկ այլ պարբերական՝ Diario de castilla y leon-ը հրապարակել է տեսանյութ հենց դեպքի վայրից:


