Logo

Marca. Մոդրիչը կարող է հեռանալ «Ռեալից»

17:20 / 06.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Marca-ն։

Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Կատարից, որի ակումբներից մեկը պատրաստ է պայմանագիր առաջարկել նրան։

39-ամյա ֆուտբոլիստի ու «Արքայական ակումբի» համաձայնագիրն ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Վետերան կիսապաշտպանը մտադիր չէ ավարտել կարիերան ու ցանկանում է Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել աշխարհի 2026 թ. առաջնությանը։

Մոդրիչը նաև ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում», սակայն պայմանագրի երկարաձգման առաջարկ դեռ չի ստացել ակումբից։

Մոդրիչն իսպանական գրանդ է տեղափոխվել 2012 թ. օգոստոսին, 582 խաղում խփել է 43 գոլ, կատարել 93 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ