Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան պատրաստ է կատալոնական «Ժիրոնայի» դեմ նոյեմբերի 30-ին կայանալիք խաղին, հաղորդում է Marca-ն:
33-ամյա բելգիացին, որը ստամոքս-աղիքային վարակի պատճառով բաց էր թողել հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի արտագնա խաղը (4-3), վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում:
Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգան ու Ֆրանկո Մաստանտուոնոն ևս մարզվել են ընդհանուր խմբի հետ:
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


