Logo

Marca. Չաբի Ալոնսոն 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ

12:53 / 09.05.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն:

«Արքայական ակումբը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ:

«Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն «Դեղագործների» հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա օրերին պայմանագիր կկնքի Բրազիլիայի հավաքականի հետ:

Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ իսպանական գրանդի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Սանտյագո Սոլարին, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ