Logo

Marca. Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը` «Բարսայի» ու «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

19:54 / 19.11.2025Ֆուտբոլ
null

«Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է հեռանալ ակումբից, գրում է Marca-ն։

Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» ու «Բարսելոնան»։

«Բլաուգրանան» հետևում է Գրիմալդոյի խաղային աճին ու պատրաստ է վերադարձնել իր սանին։ Եզրային պաշտպանը նույնպես կողմ է հայրենիք վերադառնալու տարբերակին։

«Բայերը» չի ուզում, որ ակումբի առաջատար խաղացողներից մեկը տեղափոխվի անմիջական մրցակցի ճամբար, ուստի նախընտրում է Գրիմալդոյի տրանսֆերային իրավունքը վաճառել «Բարսելոնային»։

Դրանից բացի, Գրիմալդոն շարունակում է հիանալի հարաբերություններ պահպանել կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ։ Նա «Բարսայի» համակարգում եղել է 2008-16թթ., ակումբի երիտասարդական թիմում 92 խաղում գրանցել է 6 գոլ ու 12 ասիստ։

Գրիմալդոն «Բայեր» է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 114 խաղում խփել է 23 գոլ, կատարել 37 արդյունավետ փոխանցում։ 30-ամյա խաղացողը 2023թ. հուլիսից հրավիրվում է Իսպանիայի ազգային հավաքական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ