Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման մտադիր չէ վերադառնալ եվրոպական ֆուտբոլ, գրում է Marca-ն։
Ժոզե Մոուրինյոն «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո զանգահարել է 37-ամյա հարձակվողին` հրավիրելով նրան պորտուգալական ակումբ։
Այդուհանդերձ, «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիրը պորտուգալացի մասնագետին մերժել է։ Նա հասկանում է, որ իր կարիերան մոտենում է ավարտին։
«Ալ Իթիհադը» ստեղծված իրավիճակում պատրաստ է մինչև 2027թ. հուլիսի 1-ը նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացի ֆուտբոլիստին։
Բենզեման 2010-13թթ. Մոուրինյոյի գլխավորությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Վետերան հարձակվողն «Ալ Իթիհադում» է 2023թ. հուլիսից, 65 խաղում խփել է 41 գոլ, կատարել 17 ասիստ։


