Logo

Marca. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

15:26 / 17.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է բաց թողնել ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը, գրում է Marca-ն։

21-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրի խաղում (4-2) բախվել է մրցակցի հարձակվող Անտուան Գրիզմանին և փոխարինվել։

Կասկածներ կան, որ Կասադոն պատռել է ծնկի կապանները։ Նա կբացակայի նվազագույնը երկու ամիս, և հավանական է, որ մրցաշրջանի վերջին հատվածում չի կարողանա օգնել իր թիմին։

Երիտասարդ կիսապաշտպանն արդեն դուրս է մնացել Իսպանիայի ազգային հավաքականի` Նիդերլանդների թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի հանդիպումների հայտացուցակից։ Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ալեիշ Գարսիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ