«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանին չի համալրվի նոր պաշտպանով, հայտնում է Marca-ն:
Կատալոնական գրանդի մարզական տնօրեն Դեկուն կարծում է, որ շուկայում այս պահին շատ չեն հարմար տարբերակները: Լրացուցիչ դժվարություններ են առաջացնում նաև ֆինանսական խնդիրները: «Կապտանռնագույնները» խնդիր ունեն նույնիսկ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստներ հրավիրելու հարցում:
Վերջին շրջանում բազմաթիվ կենտրոնական պաշտպաններ հայտնվել էին կատալոնացիների ղեկավարության ուշադրության կենտրոնում: Գլխավոր թեկնածուներից էին Նիկո Շլոտերբեկն ու Մարկ Գեհին, սակայն ակումբը որոշել է սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


