«Բարսելոնայի» կանանց թիմի կիսապաշտպան Այտանա Բոնմատին հոսպիտալացվել է, հաղորդում է Marca-ն։
27-ամյա ֆուտբոլիստուհին տառապում է վիրուսային մենինգիտով։ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը բժիշկների մշտական վերահսկողության տակ է։ Նրան նշանակվել են ներերակային դեղամիջոցներ։
Կա հավանականություն, որ Բոնմատին կմասնակցի հուլիսի 2-ին Շվեյցարիայում մեկնարկող ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությանը։


