Logo

Marca. Անչելոտին 2026-ին կարող է վերադառնալ «Ռեալ»

22:26 / 15.05.2025Ֆուտբոլ
null

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Marca-ն:

«Ռեալի» ղեկավարները 65-ամյա Անչելոտիի հետ զրույցներում նրան 2026 թվականի ամռանն «Արքայական ակումբ» վերադարձնելու հստակ ցանկություն են հայտնել: Անչելոտին ևս դեմ չէ հաջորդ տարի վերադառնալ մադրիդյան ակումբ: Թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Անչելոտին «Ռեալ» վերադարձից հետո, այս պահին հայտնի չէ:

Օրեր առաջ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարել է, որ իտալացու հետ մեկ տարվա պայմանագիր է համաձայնեցվել: Անչելոտին Բրազիլիայի ազգային հավաքականը կգլխավորի հունիսից, նրա պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի ամռանը` ԱԱ-2026-ից հետո:

Ավելի վաղ հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Ռեալը» հունիսից կգլխավորի Լևերկուզենի «Բայերից» հեռացող իսպանացի մասնագետ Չաբի Ալոնսոն: Նրա գլխավորությամբ իսպանական գրանդը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ