Logo

Marca. Անչելոտին 11-մետրանոց հարվածի հաստիքային կատարող է նշանակել

18:20 / 07.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կլինի ակումբի` 11-մետրանոց հարվածների հաստիքային կատարողը, հայտնում է Marca-ն։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում (1-2) Վինիսիուսի` նշակետից վրիպումից հետո որոշել է, որ այսուհետև բոլոր 11-մետրանոցներից հարվածելու է Մբապեն։

«Ռեալի» ֆուտբոլիստներն ընթացիկ մրցաշրջանում 5 անգամ վրիպել են 11-մետրանոցից։ Դա ակումբի վատագույն ցուցանիշն է 2013/14 մրցաշրջանից ի վեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ