«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ հայտարարություն կանի՝ գրում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացի հարձակվողը սրտի խնդիրների պատճառով կարիերան ավարտելու մասին պաշտոնապես կհայտարարի չորեքշաբթի:
Հիշեցնենք, որ Ագուերոն վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի 30-ին՝ «Ալավեսի» դեմ հանդիպմանը, որն արգենտինացին չկարողացավ ավարտել սրտի շրջանում ցավի պատճառով: Սկզբում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ երեք ամիս, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ խնդիրն ավելի լուրջ է:
Ագուերոն մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ինդեպենդիենտեում», «Ատլետիկոյում», «Մանչեսթեր Սիթիում», «Բարսելոնայում» ու Արգենտինայի հավաքականում: