Անգլիական «Բրայթոնի» իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա եզրային պաշտպանն ու լոնդոնյան ակումբը ստորագրել են 6 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Գործարքն արժեցել է 65,30 միլիոն եվրո:
Կատալոնական «Բարսելոնայի» սան Կուկուրելյան «Բրայթոնում» խաղում էր անցյալ տարվա օգոստոսից: Նախորդ մրցաշրջանում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
A message from Marc! 👋 #CucurellaIsChelsea pic.twitter.com/Gm2l7WF5Q7
— Chelsea FC (@ChelseaFC) August 5, 2022


