Ամերիկյան «Քոլամբուս Քրյուն» դուրս է եկել ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում MLS-ի ներկայացուցիչը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Մոնտերեյին», որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել ամերիկյան «Ինտեր Մայամիին»։
Ամերիկյան ակումբի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է ուրուգվահայ կիսապաշտպան Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ Առաջին խաղում ևս հաղթել էր «Քոլամբուս Քրյուն» (2-1)։
Եզրափակիչում «Քոլամբուս Քրյուն» կմրցի «Պաչուկայի» հետ, որը մեքսիկական դիմակայությունում երկու խաղերի արդյունքում ուժեղ է գտնվել «Ամերիկայից» (1-1, 2-1):