Դիեգո Արմանդո Մարադոնա կրտսերը՝ լեգենդար Դիեգո Մարադոնայի որդին, նշանակվել է «Պորտիչի 1906»-ի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
39-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է իտալական ցածր լիգաներում հանդես եկող «Մոնտեկալչիոն», «Պոմպեյն» ու «Նապոլի Յունայթեդը»։ Նրա նախորդ աշխատավայրն իսպանական «Իբառան» է։
«Պորտիչի 1906»-ն էլ խաղում է Իտալիայի 5-րդ լիգայում, որը կիսասիրողական է։


