Logo

Մարադոնայի մասունքները կտեղափոխեն Բուենոս Այրեսի դամբարան

15:18 / 03.05.2024Ֆուտբոլ
null

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրեսի կենտրոնում տեղակայված դամբարան, հայտնում է La Nación-ը:

Ժառանգներն արդեն դատարանից թույլտվություն են խնդրել: Նրանք գտնում են, որ այդպես ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Արգենտինայի խորհրդանիշ դարձած Մարադոնային: Նոր դամբարանի շինարարությունը կավարտվի 2025 թվականին:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան մահացել էր 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ 1986թ․ աշխարհի չեմպիոնի մահվանից հետո Արգենտինայում եռօրյա սուգ էր հայտարարվել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա