Logo

Մարադոնայի մահվան գործով դատական նիստը հետաձգվել է

11:55 / 13.09.2024Ֆուտբոլ
null

Արգենտինական Սան-Իսիդրո քաղաքի դատարանը հետաձգել է լեգենդար Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատական նիստը, հայտնում է ESPN-ը:

Նիստի ընթացքում պետք է քննարկվեին 8 բուժաշխատողների գործերը: Նրանք մեղադրվում են անփութության պատճառով սպանության մեջ: Սակայն  8 կասկածյալներից 3-ի փաստաբանները խնդրել են հետաձգել նիստը:

Այս գործով դատական նիստը հետաձգվում է արդեն երկրորդ անգամ:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան մահացել էր 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ 1986թ․ աշխարհի չեմպիոնի մահվանից հետո Արգենտինայում եռօրյա սուգ էր հայտարարվել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ