Logo

Մաքս Ֆերստապենը ռեկորդ է սահմանել Ֆորմուլա-1-ում

15:11 / 30.10.2023Ֆորմուլա 1
Մաքս Ֆերստապեն-3

Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը ռեկորդ է սահմանել Ֆորմուլա-1-ի մեկ մրցաշրջանում հաղթանակների ցուցանիշով։

Ֆերստապենը նվաճել է Մեքսիկայի Գրան պրիի հաղթողի կոչումը՝ տանելով 16-րդ հաղթանակն այս մրցաշրջանում։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը նա սահմանել էր 2022-ին՝ տանելով 15 հաղթանակ։

Մեքսիկայի Գրան պրիում երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը, լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերը։

Մաքս Ֆերստապենը նաև 51-րդ հաղթանակն է տարել Ֆորմուլա-1-ում ու կրկնել ֆրանսիացի լեգենդար ավտոարշավորդ Ալեն Պրոստի ցուցանիշը։ Ավելի շատ հաղթանակ ունեն գերմանացիներ Սեբաստիան Ֆետելն (53) ու Միխայել Շումախերը (91) և բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը (103)։

Հիշեցնենք, որ Մաքս Ֆերստապենը վաղաժամ ապահովել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը։ Դա 26-ամյա նիդերլանդցի ավտոարշավորդի երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսն էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ