Աշխարհի կրկնակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի 20-րդ փուլի՝ Մեքսիկայի Գրան պրիի որակավորման փուլում, որը կայացել է Ռոդրիգես եղբայրների անվան մրցուղում:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Մերսեդեսի» ներկայացուցիչներ, բրիտանացիներ Ջորջ Ռասելն ու Լյուիս Հեմիլթոնը:
Մեքսիկայի Գրան պրիի որակավորման փուլի արդյունքները.
Մեքսիկայի Գրան պրին կկայանա հոկտեմբերի 30-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Մրցարշավը կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: