Լաս Վեգասի դեբյուտային Գրան Պրին ավարտվեց գործող չեմպիոն Մաքս Վերստապենի հաղթանակով։
«Ռեդ Բուլի» ավտոարշավորդն արդեն առաջին շրջանում կարողացավ գերազանցել առաջատար Շարլ Լեկլերին, սակայն հետագայում «Ֆերարիի» ավտոարշավորդը վերականգնեց իր դիրքը:
2-րդ շրջանում նիդեռլանդցին շրջանցեց մրցակցին ու չզիջեց առաջատարությունը: Արդյունքում Լեկլերը գրավեց 2-րդ տեղը:
Լավագույն եռյակը եզրափակեց Ֆերստապենի թիմակից Սերխիո Պերեսը: