Logo

Մաքս Ֆերստապենը` Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն

11:55 / 24.11.2024Ֆորմուլա 1
null

Ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 5-րդ արդյունքը գրանցեց Լաս Վեգասի Գրան պրիում, սակայն ապահովեց Ֆորմուլա-1-ի չորրորդ չեմպիոնությունը (393 միավոր):

27-ամյա Ֆերստապենը չեմպիոն էր դարձել նաև նախորդ երեք տարիներին` 2021, 2022, 2023: 

Լաս Վեգասի Գրան պրիում հաղթեց գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը, երկրորդը նրա թիմակից և հայրենակից Լյուիս Հեմիլթոնն է, երրորդն իտալական «Ֆերարիի» իսպանացի ներկայացուցիչ Կառլոս Սայնսն է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա