Logo

Մաքս Ֆերստապենը՝ Ֆորմուլա 1-ի եռակի հաղթող

22:38 / 07.10.2023Ֆորմուլա 1
null

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը վաղաժամ ապահովեց 2023 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը, երբ իր թիմակից Սերխիո Պերեսը վթարի պատճառով չկարողացավ շարունակել ելույթը Կատարի Գրան պրիի սպրինտի ժամանակ:

11-րդ շրջանում Պերեսը, որը պահպանում էր նիդերլանդցուն հասնելու տեսական հնարավորությունը, բախվեց «Ալպինի» ավտոարշավորդ Էստեբան Օկոնին: 

Ֆերստապենը չեմպիոնական տիտղոսը նվաճեց մարզական կարիերայում երրորդ անգամ: Նախկինում նա Ֆորմուլա 1-ի հաղթող էր դարձել 2021 և 2022 թվականներին:

Կատարի Գրան պրիի սպրինտի հաղթող դարձավ «Մաքլարենի» ներկայացուցիչ Օսկար Պիաստրին: Մաքս Ֆերստապենը զբաղեցրեց երկրորդ տեղը, Լանդո Նորիսը երրորդն էր: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ