Logo

Մաքս Ֆերստապենը` Ֆորմուլա 1-ի Էմիլիա Ռոմանիայի Գրան Պրիի հաղթող

19:47 / 19.05.2024Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի աշխարհի եռակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցաշրավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Էմիլիա Ռոմանիայի (Իտալիա) Գրան Պրին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մաքլարենի» մրցարշավորդ, բրիտանացի Լանդո Նորիսը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Շարլ Լեկլերը («Սկուդերիա Ֆերարի»)։

Հաղթանակից հետո Ֆերստապենը վաստակեց 161 միավոր և շարունակում է գլխավորել ընդհանուր հաշվարկը։ Լեկլերը 113 միավորով աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարում բարձրացավ երկրորդ տեղ, իսկ եռյակը 107 միավորով եզրափակում է «Ռեդ Բուլի» մեքսիկացի մրցարշավորդ Սերխիո Պերեսը։

Կոնստրուկտորների գավաթի պայքարում 268 միավորով առաջատարը «Ռեդ Բուլն», որին հաջորդում են իտալական «Սկուդերիա Ֆերարին» (212) և բրիտանական «Մաքլարենը» (154)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա