Logo

Մաքս Ֆերստապենը՝ Բրազիլիայի Գրան պրիի հաղթող

23:39 / 05.11.2023Ֆորմուլա 1
null

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը դարձավ Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Գրան պրիի հաղթող: Նիդերլանդցին ավարտին մոտեցող մրցաշրջանում տարավ 17-րդ հաղթանակը՝ մեկ մրցաշրջանում տարած հաղթանակների քանակով գերազանցելով ինքն իր ռեկորդը:

Դրանից բացի, Մաքսը Ֆորմուլա-1-ի Գրան պրիներում հաղթանակների քանակը հասցրեց 52-ի և այդ ցուցանիշով շրջանցեց հայկական ծագմամբ ֆրանսիացի ավտոարշավորդ Ալեն Պրոստին, որը 51 հաղթանակ էր տարել:

Սան Պաուլոյի Գրան պրիում երկրորդը «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսն էր, երրորդը «Ասթոն Մարտինի» իսպանացի ավտոարշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն:

Լավագույն հնգյակն ամբողջացրին համապատասխանաբար Սերխիո Պերեսն ու Լենս Սթրոլը:

Առջևում Լաս Վեգասի Գրան պրին է, իսկ մրցաշրջանը կավարտվի Աբու Դաբիի մրցավազքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ