Նախորդ չորս տարիների աշխարհի չեմպիոն, «Ռեդ Բուլի» պիլոտ Մաքս Ֆերստապենը հաղթել է ԱՄՆ-ի Գրան պրին։
Օսթինի մրցուղում երկրորդը եզրագիծը հատել է Լանդո Նորիսը («Մաքլարեն»), երրորդը` Շառլ Լեկլերը («Ֆերարի»)։
Ընդհանուր հաշվարկը 346 միավորով շարունակում է գլխավորել «Մաքլարենի» ավտոարշավորդ Օսկար Պիաստրին։ Նրա թիմակից Նորիսն ունի 332, իսկ Ֆերստապենը` 306 միավոր։
Կոնստրուկտորների գավաթի մրցաշարային աղյուսակը 678 միավորով գլխավորում է «Մաքլարենը»։ Բրիտանական թիմն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Մերսեդեսը» հավաքել է 341, «Ֆերարին»` 334, իսկ «Ռեդ Բուլը»` 331 միավոր։
Հաջորդ Գրան պրին կկայանա հոկտեմբերի 27-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)


