Logo

Մաքս Ֆերստապենը՝ Աբու Դաբիի Գրան պրիի հաղթող

19:30 / 26.11.2023Ֆորմուլա 1
null

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց մրցաշրջան-2023-ի վերջին՝ Աբու Դաբիի Գրան պրին՝ մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակը հասցնելով 19-ի և թարմացնելով իր ռեկորդը:

Երկրորդը «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերն էր, երրորդը՝ «Մերսեդեսից» Ջորջ Ռասելը: Սերխիո Պերեսը եզրագիծը հատեց երկրորդը, սակայն 5-վայրկյանանոց տուգանքով պայմանավորված՝ մեքսիկացին մրցանակային տեղ չզբաղեցրեց:

Ֆորմուլա 1, Աբու Դաբիի Գրան պրի, Մրցարշավ.

1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 58 շրջան,
2. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +17,993,
3. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ +20,328,
4. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ +21,453 (5-վայրկյանանոց տուգանք),
5. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +24,284,
6. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ +31,487,
7. Ֆեռնանդո Ալոնսո («Ասթոն Մարտին»)՝ +39,512,
8. Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի»)՝ +43,088,
9. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ +44,424,
10. Լենս Սթրոլ («Ասթոն Մարտին»)՝ +55,632,
11. Դանիել Ռիկարդո («Ալֆա Տաուրի»)՝ +56,229,
12. Էստեբան Օկոն («Ալպին»)՝ +1.06,373,
13. Պյեր Գասլի («Ալպին»)՝ +1.10,360,
14. Ալեքսանդր Ալբոն («Ուիլյամս»)՝ +1.13,184,
15. Նիկո Հյուլկենբերգ («Հաաս»)՝ +1.23,696,
16. Լոգան Սարջենտ («Ուիլյամս»)՝ +1.27,791,
17. Գուանյույ Չժոու («Ալֆա Ռոմեո»)՝ +1.29,422,
18. Վալտերի Բոտաս («Ալֆա Ռոմեո»)՝ +1 շրջան,
19. Քևին Մագնուսեն («Հաաս»)՝ +1 շրջան,
Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ պայքարից դուրս մնաց:

«Անհավանական մրցաշրջան էր: Եզրափակիչ շրջանը զգացմունքային էր, քանի որ այս մեքենան վերջին անգամ էի վարում: Շատ շնորհակալ եմ «Ռեդ Բուլին»: Հիանալի տարի էր, որը կրկնելը, հասկանում ենք, շատ բարդ կլինի: 

Կշարունակենք աշխատել այնքան, որքան կարող ենք: Հուսով եմ՝ հաջորդ տարի նույնպես մեր մեքենան մրցունակ կլինի, բայց հիմա այս մրցաշրջանը վայելելու ժամանակն է»,- մրցավազքից հետո ասել է Մաքս Ֆերստապենը: 

Մրցաշրջան-2023-ի Կոնստրուկտորների գավաթը նվաճելով՝ «Ռեդ Բուլը» պատմական ցուցանիշ է գրանցել. ավստրիական թիմը հաղթեց 22 փուլերից 21-ը՝ 95,45 տոկոսը՝ գերազանցելով «Մաքլարենի» ցուցանիշը (1988 թվական, հաղթանակի 93,75 տոկոս ցուցանիշ):

Ֆորմուլա 1. Կոնստրուկտորների գավաթ.

1. «Ռեդ Բուլ»՝ 860 միավոր,
2. «Մերսեդես»՝ 409,
3. «Ֆերարի»՝ 406,
4. «Մաքլարեն»՝ 302,
5. «Ասթոն Մարտին»՝ 280,
6. «Ալպին»՝ 120,
7. «Ուիլյամս»՝ 28,
8. «Ալֆա Տաուրի»՝ 25,
9. «Ալֆա Ռոմեո»՝ 16,
10. «Հաաս»՝ 12:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա