Logo

Մաքս Ֆերստապենին վարձակալության համար ավտոմեքենա չեն տվել

22:03 / 24.12.2023Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն, 26-ամյա Մաքս Ֆերստապենը զավեշտալի իրավիճակում է հայտնվել. ավտոմեքենաների վարձակալության պորտուգալական Six ընկերությունը «Ռեդ Բուլի» ավտոարշավորդին չի տրամադրել Mercedes AMG GT ավտոմեքենան, հաղորդում է Fórmula Directa-ն:

Նրանց կանոնների համաձայն՝ այդպիսի հզոր ավտոմեքենա կարելի է վարձակալել միայն այն դեպքում, եթե վարձակալողի տարիքը 30-ն անց է: Ենթադրվում է, որ այդ դեպքում վարորդը համապատասխան փորձ կունենա՝ ուժն ու արագությունը կառավարելու համար:

Մերժման որոշումից կարճ ժամանակ անց ընկերությունից կապ են հաստատել Ֆերստապենի հետ, ներողություն են խնդրել նիդերլանդցուց՝ ասելով, որ կտրամադրեն նրան ցանկացած ավտոմեքենա: 

Հիշեցնենք, որ 2023թ. Մաքս Ֆերստապենը Ֆորմուլա 1-ի հաղթող դարձավ երրորդ մրցաշրջանն անընդմեջ, ինչպես նաև ռեկորդ սահմանեց մեկ մրցաշրջանում տարած Գրան պրիների քանակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա