Logo

Ֆերստապենի ռեկորդային հաղթական շարքն ավարտվեց, «Մերսեդեսի» վթարը

19:34 / 17.09.2023• Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Գրան պրին ավարտվեց «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Կառլոս Սայնսի հաղթանակով։

Երկրորդ տեղը գրավեց «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսը, լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։

«Մերսեդեսի» մեկ այլ ներկայացուցիչ Ջորջ Ռասելն ընթանում էր երրորդ տեղում, սակայն վերջին շրջանի ընթացքում վթարի ենթարկվեց ու չհատեց եզրագիծը (տեսանյութ)։

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն ու ընդհանուր հաշվարկի առաջատար Մաքս Ֆերստապենը զբաղեցրեց 5-րդ տեղը։ Ավստրիական «Ռեդ Բուլի» 25-ամյա նիդերլանդցի ավտոարշավորդի 10 հաղթանակից բաղկացած ռեկորդային շարքն ավարտվեց։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ