Աշխարհի կրկնակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը, որը մեծ առավելությամբ հաղթել էր Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանի առաջին փուլ Բահրեյնի Գրան պրիում, կարծում է, որ առաջիկա մրցավազքում հաղթանակի հասնելն այդքան էլ հեշտ չի լինի:
«Սաուդյան Արաբիայում մրցուղին խիստ տաբերվում է. շատ են ուղիղ, արագ շրջադարձերը, և անվադողները ուշ են մաշվում: Կարծում եմ՝ առաջիկա Գրան պրիում մրցակիցներն ավելի մոտ կլինեն «Ռեդ Բուլին»»,- Ֆերստապենի խոսքը մեջբերում է Autosport-ը:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի երկրորդ փուլը կկայանա մարտի 17-19-ը Սաուդյան Արաբիայում:
Մրցաշրջան-2023-ում կանցկացվի 23 Գրան պրի: