Անգլիացի կիսապաշտպան Մաքս Դոումանը դարձել է Չեմպիոնների լիգայում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
«Արսենալի» խաղացողը 15 տարեկան 308 օրականում «Սլավիայի» դեմ Լիգայի փուլի չորրորդ տուրի արտագնա խաղի 72-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Յուսուֆա Մուկոկոյին, որը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 16 տարեկան 18 օրականում էր նորամուտը նշել ակումբային գլխավոր եվրագավաթում:
15 years and 308 days old, the youngest player in Champions League history...
— Arsenal (@Arsenal) November 4, 2025
Max Dowman ✨ pic.twitter.com/b7ke7nuIab
«Արսենալը» Պրահայում 3-0 հաշվով հաղթանակից հետո 12 միավորով Լիգայի փուլի առաջատարն է: Միկել Արտետայի գլխավորած թիմը 4 անընդմեջ հաղթանակ ունի:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


