Logo

«Մաքլարենը» պատմական ռեկորդ է գրանցել Ֆորմուլա-1-ում

14:31 / 09.10.2023Ֆորմուլա 1
null

«Մաքլարենը» տպավորիչ ռեկորդ է սահմանել Ֆորմուլա-1-ի Կատարի Գրան պրիում՝ գրանցելով գլխավոր ավտոմրցման պատմության մեջ ամենաարագ պիտ-ստոպը, հաղորդում է DHL Motorsports-ը։

Բրիտանացի ավտոարշավորդ Լանդո Նորիսի բոլիդը մեխանիկները սպասարկել են 1,8 վայրկյանում։

«Մաքլարենը» գերազանցել է «Ռեդ Բուլի» ռեկորդը։ 2019-ին ավստրիական թիմի մեխանիկները 1,82 վայրկյանում էին սպասարկել նիդերլանդցի Մաքս Ֆերստապենի բոլիդը։

Հիշեցնենք, որ Կատարի Գրան պրիում հաղթել էր Մաքս Ֆերստապենը, որը վաղաժամ ապահովել է Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը։ Լավագույն եռյակի մյուս երկու տեղերը զբաղեցրել էին «Մաքլարենի» ներկայացուցիչներ Օսկար Պիաստրին ու Լանդո Նորիսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա