Ֆորմուլա-1-ը ներկայացնող «Մաքլարենը» ցուցադրել է նոր բոլիդը, որը նվիրված է լեգենդար Այրտոն Սենայի հիշատակին:
Բոլիդի գույները համապատասխանում են Սենայի սաղավարտի գույներին: «Մաքլարենի» ղեկավարները նման քայլով հարգանքի տուրք են մատուցել բրազիլացի ավտոարշավորդին, որը թիմի կազմում 3 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նոր բոլիդով բրիտանական թիմը կներկայանա Մոնակոյի գրան պրիին:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին լրացել էր Այրտոն Սենայի մահվան 30-րդ տարելիցը: